Անտառներ /հետազոտական աշխատանք/

Անհետացման եզրին գտնվող աշխարհի 10 անտառները

1.Կոնգոյի արևադարձային անտառը

Կոնգոյի անտառներն իրենց չափերով զիջում են միայն Ամազոնի անտառներին և տարածվում է 4 աֆրիկյան պետությունների տարածքում: Անտառն անհետացման եզրին է հայտնվել լայնածավալ ծառահատումների և բնակիչների գյուղատնտեսական ակտիվության հետևանքով:

2.Սանդերլենդ անտառը

Մալայզիայի, Ինդոնեզիայի և Պապուա Նոր Գվինեայի խոնավ արևադարձային անտառները հաճախ կոչում է մեկ անվանմամբ`Սանդերլենդ անտառ: Ինչպես անհետացման եզրին գտնվող շատ անտառներ, սրանք ևս հայտնվել են այս վիճակում ծառահատումների հետևանքով:

3.Արևելաաֆրիկյան արևադարձային և մերձարևադարձային անտառներ

Այս անտառները ձգվում են Քենիայով,Մոզամբիկով և Տանզանիայով մեկ և վտանգված են, քանի որ աճող բնակչությանը սննդի պահանջարկը բավարարելու նպատակով այստեղ լուրջ անտառահատումներ են իրականցվում գյուղատնտեսական տարածքներ ստեղծելու համար:

4.Հիմալայան արևադարձային և մերձարևադարձային խոնավ անտառներ

Սրանք ձգվում են Նեպալից մինչև Լաոս` ներառելով նաև Մյանմարն և հյուսիսային Հնդկաստանը: Անտառները հատվում են տեղի բնակչության կողմից առօրյա հոգսերը հոգալու համար:

5.Հարավային Ամերիկայի Սավանաները

Այս անտառները վերանում են գյուղատնտեսական գործունեության և փայտածուխի հանքերի պատճառով: Ի տարբերություն աֆրիկյան սավանաների, որտեղ հիմնական բնակիչները փղերն են ու առյուծները, Հարավային Ամերիկայի սավանաներում բնակվում են գայլեր և ջայլամներ:
6.Մեզոամերիկյան անտառներ

Այս անտառները ձգվում են Մեքսիկայից մինչև Կոստա Ռիկա: Ներկայում դրանք հատվում են գյուղատնտեսության և հանգստյան կենտրոններ ստեղծելու համար: Մեզոամերիկյան անտառներում է աճում աշխարհում ամենաթանկ գնահատվող ծառատեսակներից մեկը`կարմիր ծառը:
7.Ատլանտյան Չոր անտառներ

Գյուղատնտեսական գործունեության ծավալումը և սրընթաց զարգացումը անտառին սպառնող հիմնական խնդիրներն են:

8.Ֆիլիպինների անտառներ

Այս անտառների գոյությանը սպառնող վտանգը պայմանավորված է զարգացող զբոսաշրջության և գլոբալ տաքացման հետևանքով ջրի մակարդակի բարձրացմամբ:

9.Մադագասկարի արևադարձային անտառներ

Անտառների ոչնչացումը պայմանավորված է հիմնականում երկրի տնտեսական ծանր վիճակով, ինչի պատճառով բնակիչները իրականացնում են լայնածավալ ծառահատումներ: Բացի այդ, այստեղ աճում են համաշխարհային շուկայում մեծ պահանջարկ ունեցող մի շարք ծառատեսակներ: Թեև կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկում անտառը պաշտպանելու նպատակով, սակայն դրանք այդքան էլ արդյունավետ չեն:

10.Ամազոնի արևադարձային անտառները համարվում են աշխարհում ամենավտանգված անտառները, քանի որ այնտեղ լայնածավալ անտառահատումներ են իրականացվում խոշոր եղջերավոր կենդանիների համար արոտավայրեր և ճանապարհներ ստեղծելու նպատակով:

Թեղուտի անտառ

Թեղուտի անտառ, գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիսային մասում, Գուգարաց լեռների հյուսիսահայաց լանջերի 700-2200 մ բարձրությունների վրա: Տեղանքը մասնատված է բազմաթիվ ձորերով և ձորակներով: Ռելիեֆի մասնատվածությամբ պայմանավորված կարճ հեռավորությունների վրա առկա են միկրոկլիմայական, հողային, անտառային խիստ բազմազան պայմաններ: Տարածքի կլիման բարխառն է և կլոր տարին համեմատաբար խոնավ: Տեղումների միջին տարեկան քանակը կազմում է 640 մմ է: Ձմեռը բավականին ցուրտ է, գարունը՝ բարեխառն-ցուրտ, ամառը՝ բարխառն շոգ և երկարատև, աշունը՝ տաք և երկարատև:

Հողերը տիպիկ անտառային են՝ գորշ, դարչնագույն-գորշ և գորշավուն: Գերակշռում են մեծ հզորության ծանր հողերը, հարուստ են հումուսով և թույլ ջրաթափանց են: Հողի մակերևույթը ծածկված է փուրխր անտառային թաղիքով:

Տարածքի գերակշռող բուսականությունը հաճարենու անտառներն են և նրա մնացորդները, որոնք սովորաբար զբաղեցնում են հյուսիսային, հյուսիս-արևելյան և հյուսիս-արևմտյան կողմանդրության լանջերը:

Թեղուտի անտառը Հայաստանում ամենալավ պահպանված անտառային տարածքներից է` հարուստ կենսաբազմազանությամբ, այդ թվում` շուրջ 200 բուսատեսակով, կաթնասունների 55, թռչունների 86, սողունների 10 և երկկենցաղների 4 տեսակներով: Այս բուսատեսակներից և կենդանատեսաներից շատերը հազվադեպ հանդիպող են և գտնվում են ոչնչացման եզրին, իսկ 6 բուսատեսակ և 26 կենդանատեսակ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում:

Անտառային հրդեհների թիվն ավելացել է

<<Վերջին երեք տարիներին  անտառային հրդեհների թիվն  ավելացել է: Վիճակագրությունը հետևյալն է. 2010թ-ին այրվել է  810 հա, 2011թ-ին` 470 հա, 2012-ին (այսօրվա դրությամբ) 188 հա անտառային տարածք, սակայն տարին դեռ շարունակվում է, և հրդեհավտանգ սեզոնը ընթացքի մեջ է>>,- այսպիսի  տվյալներ ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի  տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ  Ռուբեն Պետրոսյանը <<Ելակետ>> մամուլի ակումբում կայացած ասուլիսի  ժամանակ: Նա նշեց, որ   անտառային հրդեհների առաջացման և դրանց թվաքանակի ավելացման  հիմնական պատճառը համայնքներում խոտհարքների այրումն է:  <<Գյուղացուն թվում է, թե տարածքը հնձելու փոխարեն կարելի է  այն այրել ` հաջորդ տարի լավ բերք ստանալու համար,  սակայն իրականում հակառակն է>>,- ասաց Ռուբեն Պետրոսյանը:

<<10-12 տարվա  կտրվածքով  ՀՀ-ում այրվել 2700 հա խոտածածկ տարածք: Ջիայզեթ-ի  անցյալ տարվա հետազոտության  տվյալներով` ՀՀ-ի անտառային  ծածկույթը  կազմում է  332.333 հա, 1993  թ-ի տվյալներով` անտառածածկ տարածքների  թիվը  կազմել է 334.100 հա>>,- հայտարարեց Ռ. Պետրոսյանը:

<<Այս տարվա 7 ամիսների կտրվածքով մեր հանրապետությունում հրդեհների մոտ 15%-ի աճ է  գրանցվել: Ինչ վերաբերում է խոտածածկ տարածքներին, ապա  Երևան քաղաքում  նվազել է դրանք թիվը: Դա պայմանավորված է համապատասխան տարածքները  ինտենսիվ կեպով ջրելով>>,- ասաց ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության  բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:

Մասնագետի փոխանցմամբ` անտառային հրդեհների   առաջացման և խոտածածկ տարածքների  բռնկման 93%-ը պայմանավորված է մարդու գործունեությամբ , իսկ 7%-ը` բնական գործոններով (կայծակ): <<Հատկապես ամռանը մարդիկ գերադասում են հանգիստն անցկացնել բնության գրկում և մոռանում են  հանգցնել իրենց իսկ վառած  խարույկը կամ ծխախոտն առանց հանգցնելու նետում են բնության  մեջ:  Բնության գրկում  հանգստացողները հաճախ չեն հավաքում  կերուխումի հետևանք հանդիսացող աղբը, որը որոշ  ժամանակ անց  չորանում է  և պարարտ հող է  դառնում հրդեհի առաջացման համար:  Վտանգավոր են նաև ապակե շշերը, որոնք գտնվելով արևի ճառագայթների ներքո`   չոր  խոտածածկի  բռնկման պատճառ են դառնում>>,- մանրամասնեց Ս. հայրապետյանը:

<<Հայանտառ>> ՊՈԱԿ-ը սերտորեն աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հետ: Ինչպես տեղեկացրեց Ռ. Պետրոսյանը,  ՀՀ-ում  գրանցված 19 անտառտնտեսություններից Կապանի և Գորիսի անտառտնտեսություններում և Մեղրիի հատուկ պահպանվող տարածքներում  արդեն ստեղծվել են արագ արձագանքման խմբեր, որոնք համալրված են համապատասխան տեխնիկայով: <<Դրա շնորհիվ` Սյունիքի  մարզում,որտեղ նկատվում են ամենաշատ թվով անտառային հրդեհներ, վերջին երկու տարիներին  հրդեհը բռնկվելուն պես հաջողվել է  մարել արագ արձագանքման խմբերի շնորհիվ>>,-ասաց Ռ. Պետրոսյանը և հավելեց, որ   դժվարի խնդիրը  բնակչության իրազեկումն է:

Յուրաքանչյուր տարի ԱԻՆ նախաձեռնությամբ համապատասխան  շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ  իրականացվում են ուսումնավարժանքներ Հայաստանի անտառաշատ վայրերում` Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերում` անտառային հրդեհներին դիմակայելու պատրաստավածության մակարդակը  բարձրացնելու  և դրանց պատճառած վնասները  նվազեցնելու նպատակով: Ինչպես տեղեկացրեց  Սերգեյ Հայրապետյանը, ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի հրամանով` տարեսկզբին ստեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ ներառված են 10-ից ավել շահագրգիռ կազմակերպություններ և գերատեսչություններ`անտառային հրդեհների կառավարման համատեղ ծրագիր մշակելու համար:

<<Անտառի որակն ընկել է. եթե ժամանակին  ունեինք խիտ անտառներ, այժմ դրանք  նոսրացել են: Ի դեպ,  միշտ չէ, որ այրված  անտառները հնարավոր է  վերականգնել, օրինակ` Կապանում կա գինուտների անտառ, որը այրվելուց  հետո 6 տարի    չէր  վերականգնվում: 2010թ-ից UNDP-ի հետ համատեղ  պիլոտային ծրագրի միջոցով այն  վերականգնվում  է: Նշենք, որ Սովետական միությունում գինուտների վերականգնման դրական փորձ չկար>>,- ասաց Ռուբեն Պետրոսյանը և ավելացրեց, որ անտառների մի մասը հնարավոր է վերականգնել. <<Բարեբախտաբար, տերևավոր ծառատեսակները  վերականգնվում են, իսկ մեր անտառների  96%-ը  տերևավոր են>>,- եզրափակեց մասնագետը:

 

This slideshow requires JavaScript.

Անտառն այրելու համար հովվին տուգանել են 95 մլն դրամով
Անտառի համար պատասխանատուները գտել են անտառն այրողներից մեկին, որը պարզվել է, ինչ-որ հովիվ է: Ըստ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանի՝ «Մենք ունենք միայն մեկ դեպք, երբ ակտ է գրվել: Լոռու մարզում անցյալ տարի բացահայտեցինք մի մարդու, ինչ-որ հովիվ էր, ում անզգուշության հետեւանքով հրդեհ էր բռնկվել: Դատը եղել է, եւ վնասը կազմել է 95 մլն դրամ: Հիմա էդ «չոբանը» պիտի 95 մլն դրամ տուգանք տա, տեսնենք` ինչ կլինի»:

Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում Ռուբեն Պետրոսյանը եւ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը ներկայացրին անտառային հրդեհների վիճակագրությունը:

Հայաստանի անտառաշատ վայրերում, մասնավորապես` Սյունիքի եւ Տավուշի մարզերում, իրականացվում են ուսումնավարժանքներ, որպեսզի պատրաստ լինենք հրդեհներին դիմակայել:

Ինչ վերաբերվում է խոտածածկ տարածքներում առաջացող հրդեհներին, ապա Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ այդ տարածքներում հրդեհները հաճախակի են դառնում ամռան շրջանում` պայմանավորված եղանակով. «Երեւանում այս տարի զգալիորեն նվազել է խոտածածկ տարածքներում հրդեհների քանակը, որովհետեւ այս տարի դրանք պարբերաբար ջրվել են»: Նրա պնդմամբ, հրդեհների 92-93 %-ը մարդկանց անզգուշության հետեւանքով են տեղի ունենում:

Ըստ Սերգեյ Հայրապետյանի, ամբողջ աշխարհում յուրաքանչյուր տարի միջինը 200 հազարից ավելի անտառային հրդեհ է տեղի ունենում: Ոչնչացվում են ավելի քան 100 հազարից ավելի հեկտարներ, տարբեր տեսակի անտառային շերտեր: Մեր երկրում վերջին 12 տարում հրդեհվել է մոտ 2700 հա անտառային տարածք:

http://www.forest-monitoring.am/forest_fires
http://www.tert.am/am/news/2012/04/21/forests/
http://econews.am/hy/?p=5642
http://www.aravot.am/2012/08/27/103100/
http://hy.wikipedia.org/wiki/%D4%B9%D5%A5%D5%B2%D5%B8%D6%82%D5%BF%D5%AB_%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1%D5%BC

Leave a comment